Հայտնի է կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևոր վիտամինը

9
վիտամին

Պարզվում է՝ արյան մեջ վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող կորոնավիրուսային հիվանդների մոտ ծանր դեպքերի և մահացության քանակությունն ավելի ցածր է, քան վիտամին D-ի պակասություն ունեցող հիվանդների մոտ: Այս մասին ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտողները վերլուծել են արյան մեջ վիտամին D-ի մակարդակի ազդեցությունը վարակի ծանրության և հիվանդությունից մահացության մակարդակի վրա: Դրա համար նրանք հոսպիտալացման պահին 235 հիվանդներից արյան նմուշներ են վերցրել և չափել են 25-հիդրոքսիվիտամին D-ն շիճուկում `վիտամին D-ի մակարդակի մարկերում։ Այնուհետև գիտնականները հետևել են հիվանդներին և արձանագրել վարակի կլինիկական ծանրությունը և հիվանդության ելքը:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր վիտամին D-ի պակաս չեն ունեցել, հիվանդության բարդությունների կամ մահվան ելքի հավանականությունը փոքր է եղել: