Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը կարող է կարճատև լինել

16

Կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի ազդեցություն կարող է սահմանափակված լինել ժամանակով: Նման կարծիք է հայտնեց ԱՄՆ-ում վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ, ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Ֆաուչին նշել է, հոնարավոր է՝ երկարատեւ պաշտպանության ապահովման համար պատվաստանյութերը պարբերաբար կիրառվեն: 

«Կարելի է ենթադրել, որ մենք պաշտպանություն կստանանք, որը կօգնի մեզ անցնել գոնե այս փուլը»,- ասել է Ֆաուչին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նոր պատվաստանյութի գործողությունը, մասնագետի խոսքով, նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որը հիվանդության նկատմամբ իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքի ընթացքում:

«Միգուցե խթան պահանջվի պաշտպանությունը շարունակելու համար [կորոնավիրուսից], բայց այժմ մենք չգիտենք, թե որքան դա կտեւի»,- նշել է վարակաբանը։