ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը հայտնել է, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով:
Վարակըվել են նաև աշխատակիցներից մի քանիսի մոտ:
«Այս պահին դրական արդունքներ ունի 10 սան և 5 աշխատակից։ Բացառությամբ 1 աշխատակցի, ով, ունենալով նաև շաքարային դիաբետ, գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է, ՙանհանգստանալու առիթ չկա»,-նշեց խոսնակը՝ տեղեկացնելով, որ այս պահին հոսպտալացված հիվանդ չկա:














