Կորոնավիրուսի հասատատված դեպքերի թիվը հասավ 44461-ի․ վերջին տվյալները

8

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 44461 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 213644, վերջին մեկ օրում` 2363 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4041 պացիենտ, նվազել է 217-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 39257 անձ` վերջին մեկ օրում 402 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է: