ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

17
Ջոն Կոկս

ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Քոքսը Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

«ԱՄՆ-ը պետք է վճռականորեն հակազդի մարդու իրավունքների խախտումներին։ Ադրբեջանում բռնությունների աճը ցույց է տվել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնության դադարեցման և ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը»,- գրել է կոնգրեսականը։