Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից․ Փաշինյան

10
Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:

Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։

Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին։