Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ 27 երկրներ օրական 200 միլիոն դոլար են ուղարկում «Գազպրոմ»-ին

74

Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային 100 միլիարդ դոլար ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից՝ էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում: Նման կանխատեսում են արել Citi բանկի վերլուծաբանները, հաղորդում է Les Echos թերթը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ գազի վաճառքից կանխատեսվող եկամուտը գրեթե երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ տարի։ Ընդորում, վերլուծությունը հաշվի չի առնում նավթի, ածխի և այլ օգտակար հանածոների վաճառքից ստացված ֆինանսական մուտքերը։

Հրատարակությունը նշում է, որ, չնայած պատժամիջոցներին, ամպագոռգոռ հայտարարություններին և էմբարգո կիրառելու խոստումներին, ԵՄ 27 երկրներ օրական 200 միլիոն դոլար են ուղարկում «Գազպրոմ»-ին։