Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը թեև մտահոգիչ է, սակայն կառավարելի է: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով:
Դեսպանը կոչ է արել չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է հրահրել ազգամիջյան խմորումներ:
«Եվս մեկ անգամ խնդրում եմ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը:











