Չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել․ ՊԲ

62
Զինվոր

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։