Չկա նման մի մարդ, ում պատճառով բարձրագույն պետական մարմինները միավորվեն․ Բադասյան

5
Ես անլուրջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները ցանկանում են միավորել Սահմանադրական եւ Վճտռաբեկ դատարանները, որպեսզի այդկերպ ազատվեն Հրայր Թովմասյանից:

Բադասյանի խոսքով՝ չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել որոշում բարձրագույն պետական մարմինները միավորելու:

«Դա գաղափարական որոշում է, սահմանադրական ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, դա ինստիտուցիոնալ եւ հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է Հայաստանի քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով եւ լուծում է ռազմավարական խնդիրներ»,-ասաց նախարարը: