Չինաստանի մտավոր սեփականության պետական վարչությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն է տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչական մարմնի տարածած հայտարարությունից։ Պատենտը տրված է Չինաստանի բանակի ռազմաբժշկական ակադեմիային եւ CanSino Biologics ընկերությանը, որոնք մշակել են ռեկոմբինացված հակակորոնավիրուսային պատվաստանյութ, որը կոչվում է Ad5-nCoV։
Պատվաստանյութը ադենովիրուսային վեկտորի հիմքի վրա է մշակվել։ Ավելի վաղ, այս պատվաստանյութը մեկ տարի զինվորական օգտագործման իրավունք է ստացել, իսկ այս տարվա մարտին էլ թույլտվություն է ստացել կլինիկական փորձարկումների։ Մասնագետները արձանագրում են, որ պատվաստանյութը բավական հեշտ է պատրաստվում եւ արագ, ինչը դրական ազդակ է մասսայական արտադրության՝ կարճ ժամանակում կազմակերպման համար։














