Չինաստանում Բրազիլիայից ներմուծված հավի թևիկներում COVID-19 են հայտնաբերել

7
Բրազիլիայից չինական Շենչժեն քաղաք ներմուծված հավի թևիկներում հայտնաբերվել է կորոնավիրուս:

Չինական իշխանությունները անմիջապես հետևել են բոլոր այն մարդկանց, ովքեր շփում են ունեցել մթերքի հետ, և նրանց տեղափոխել են բուժհաստատություն՝ հետազոտության համար: Բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերը տվել են բացասական արդյունք:

Այս դեպքը մեկնաբանել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները: Նրանց խոսքով՝ ուտելիքի միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է:

«Այս պահի դրությամբ չկա ապացույց առ այն, որ կորոնավիրուսը փոխանցվում է ուտելիքի կամ փաթեթավորված ուտելիքի միջոցով»,- ԱՀԿ-ի հայտարարությունը մեջբերում է CNN-ը: