Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի. Ռոբերտ Քոչարյան

71
Ռոբերտ Քոչարյան

«Մարտի 1»-ի գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ։ Սա ամբողջությամբ, բացառապես քաղաքական գործընթաց է՝ որոշակի իրավական կարգավորումներով։ Այս մասին դատական նիստի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ակնկալել, որ այս դատավարության ընթացքում ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ պետք է չլինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել՝ իր բովանդակությամբ։ Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։