Չի կարելի հաց կիսել մեկի հետ, ով շարունակաբար անարգում է մեր ազգն ու պետությունը

947

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հետ որևէ պարագայում չի կարելի հանդիպել աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Պարզ տրամաբանությամբ և հասարակ լեզվով ասած, չի կարելի հաց կիսել մեկի հետ, ով շարունակաբար անարգում է մեր ազգն ու պետությունը, փաստացի պատանդի կարգավիճակում պահում մեր ռազմագերիներին և այլն։

Եթե նույնիսկ ստիպված ես բանակցել նման մեկի հետ, ապա ամենևին պարտադիր չէ դրա հետ ընթրել կամ ճաշել։