Չէր կարելի GPS-ով սահմաններ որոշել․ Սերգեյ Խատիլյովը՝ Զանգեզուրում Ադրբեջանի պորովոկացիաների մասին

193

«Զանգեզուրի գյուղերի նկատմամբ ադրբեջանական պրովոկացիաները կապված են նրա հետ, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը թույլ է տվել, որ Ադրբեջանը տանի հապշտապ սահմանի որոշման և սահմանազատման աշխատանքներ։ Ու դա կատարվել է առանց համապատասխան պայմանագրերի և պետական սահմանի մասին օրենքի ընդունման։ Չէր կարելի GPS-ով սահմաններ որոշել»,- այս մասին ասել է ՌԴ ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության հրամանատարության զենիթահրթիռային զորքերի նախկին պետ, ռազմական փորձագետ, գնդապետ Սերգեյ Խատիլյով։