Չեմ կարծում, թե բանակցելու բոլոր հնարավորությունները սպառվել են

0
Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Չեմ կարծում, թե բանակցելու և խաղաղ կարգավորմանը հասնելու բոլոր հնարավորությունները սպառվել են։

Եթե առաջարկվող, բանակցությունների սեղանին դրվող դրույթները հակասում են մեր շահերին, ապա դա դեռ չի նշանակում, որ չպետք է շարունակել համառ ջանքերը՝ մեր կենսական շահերն առաջ մղելու համար։

Պետք է անել առավելագույնը՝ գործընթացը մեր շահերի դաշտ բերելու և մեզ համար նպաստավոր կետում իր վերջնագծին հասցնելու համար»։