Չեմ կարծում, որ Ջհանգիրյանը և Անդրեասյանը կարող են ռեալ թեկնածու լինել. Ալեն Սիմոնյան

14
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում արդեն ՍԴ դատավորի թեկնածուների անուններ են շրջանառվում, նշեց, որ դրանց 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ շրջանառվում է Գագիկ Ջհանգիրյանի և Կարեն Անդրեասյանի անունները:

«Քննարկվում են զուտ գործընկերային, բայց պետք է սպասենք, տեսնենք՝ կառավարությունը, նախագահը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն, ինչ թեկնածուներ կառաջարկեն: Անունների հետ կապված, բացի մամուլի տեղեկություններից ես այլ տեղեկություններ չունեմ: Մենք թեկնածուների անունների 99 տոկոսը մամուլից ենք իմանում, եւ չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել»,-ասաց Ալեն Սիմոնյանը: