Չեմ հիշում մի դեպք, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ

64

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էն ընտրախախտումները վերահսկող ՀԿ֊ները, այս անգամ չեն աշխատու՞մ, արդեն փակվե՞լ են:

Սրանից առաջ հլը մի դեպք չեմ հիշում , որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ  կամ կառավարության շենքը ամբողջությամբ ծածկվի  քարոզչական տեղեկատվությամբ ու լռություն տիրի:

Այսօր նույն վարքագիծը կկրկնեն մյուսները ու նորմա՞լ է սա:

Իմ հիշելով օրենքում բան չի փոխվել, բայց մարդկանց ուղեղները մթագնել է …
Նախընտրական բոլոր խախտումները աչքաթող արվեց ու նույնը լինելու է ընտրությա՞ն օրը»։