Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ: Մինչև հանդիպումը Շաթիրյանը պատասխանեց մի քանի հարցի։ Մասնավորապես ՍԴ շուրջ տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ պատրաստ է ստանձնել ՍԴ դատավորի աշխատանքը։
«Ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, հնարավոր է նաև, որ լինի այլ անձ, ինչ վերաբերում է հարցին, ցանկացած անձ պետք է գիտակցի, որ պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետև Սահմանադրական դատարանի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, և չեմ բացառում, որ նաև անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն այլ պրոցեսներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Ես որպես իրավաբան՝ իմ մասնագիտական դիրքորոշումն այդ առնչությամբ բազմիցս ներկայացրել եմ, և չի փոխվել իմ դիրքորոշումը»,-ասել է նա։
Դիտարկմանը՝ ամբողջապես իրավակա՞ն գործընթաց էր այն, ինչ տեղի ունեցավ ՍԴ շուրջ, հարցին Էդգար Շաթիրյանը պատասխանել է, թե այս պահին այո կամ ոչ ասելու դեպքում իր պատասխանը կլինի ոչ ամբողջական, քանի որ պետք է ներկայացվեն պատշաճ հիմնավորումներ։ Իսկ այդպիսի հիմնավորումներ ինքը ներկայացրել է, այլ հարց է, թե ինչ շրջանակների համար են այդ մոտեցումները եղել ընդունելի: Կարծիք է հայտնել նա:
Իսկ ինչի՞ հիման վրա է թեկնածուն ենթադրում, որ ՄԻԵԴ-ում գործընթացներ կլինեն:
«Այս առնչությամբ հայտարարվել է, որ պաշտոնաթող դատավորները իրենց իրավունքների պաշտպանոսւթյուն են հայցել ՄԻԵԴ-ում, այս դիրքորոշոմանս հիմքում ընկած է այն իրողությունը, որ ՄԻԵԴ-ը «Գյուլումյանն և այլք ընդդեմ ՀՀ-ի» գործով մերժել է միջանկյալ միջոցի կիրառությունը»,-պատասխանել է Շաթիրյանը:











