Չավուշօղլուն Բաքվում հաստատել է Թուրքիայի մասնակցությունը արցախյան պատերազմում

14
Չավուշօղլու

Ինչպես արդեն հայտնել էինք Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ժամանել է Բաքու։

Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում: Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը:

Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի կարգավորման հստակ ծրագիր չունենալու մեջ: Չավուշօղլուն այդպիսով անտեսում է ՄԽ համանախագահության ջանքերը վերջին օրերին արյունահեղության կանխման գործում՝ արհամարհում արտաքին միջամտություն թույլ չտալու կոչերը: