Զգուշացե՛ք վարորդներ․ Ճամբարակի լեռնանցքում խիտ մառախուղ է

7

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Ճամբարակի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ։

Վարորդներին հորդորում ենք երթեւեկելիս լինել զգույշ, խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։