Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը «շատ կառուցողական և արդյունավետ» է համարել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

292

«Շատ կառուցողական և արդյունավետ հանդիպում էր», Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև երկխոսությանը աջակցում է նաև Ադրբեջանը։

Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։