Չավուշօղլուն իր և Արարատ Միրզոյանի հանդիպումը կառուցողական է որակել

77

Թուրքական «Kriter»-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև  Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։

«Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանի կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։