Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել

121

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կքննարկվեն տարբեր քայլեր, որոնք կձեռնարկվեն առաջիկայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Հաղորդում է թուրքական Hurriyet-ը։

Չավուշօղլուի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։ Նա նաևանդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածությունների մասին։

«Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ Չավուշօղլուն հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։