Չավուշօղլուն ցեղասպանության զոհերի ժառանգներին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

146

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող հայ համայնքի ներկայացուցիչներին։

Ուրուգվայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին տեսնելով ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտում է և ձեռքով ցույց տվել թուրք ազգայնամոլ «Գորշ գայլերի» նշանը։