Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը․ Զոհրաբյան

16

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հարցմանը` շեշտելով, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայեցողության շրջանակում։

Զոհրաբյանը նախագահի աշխատակազմի պատասխանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում է»,– նշել են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Փաստաբաններ ի պալատի նախագահը նշել է` ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:

«Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,– լուսանկարներին կից գրել է նա: