Անհարմար բան ստացվեց. վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել․ Էդմոն Մարուքյան

6
Էդմոն Մարուքյան
Անհարմար բան ստացվեց: Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը.
 
«Փաստորեն պարզվեց, որ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները…
 
Այս պատմությունը լսելով՝ թերևս հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր կառավարությունը հետհեղափոխական շրջանում ԱԱՀ-ի հարկային արտոնություն տրամադրում մի կազմակերպության, որը միլիոնավոր դոլարների ներդրում էր խոստանում, բայց ուներ ընդամենը մեկ գրանցված աշխատող:
 
Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը հարց չտար վարչապետին, իսկ գործարարն էլ ի պաշտպանություն ասուլիս չաներ՝ մեր ժողովուրդը որտեղի՞ց էր իմանալու, որ խարդախության մեջ են իրար մեղադրում ու 3 տարվա մեջ գեթ մեկ կոմպոզիտային գազի բալոն չեն իրացրել:
 
Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ»: