Գագիկ Ծառուկյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք կներկայացնեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը` նշելով, որ իրենք բողոքարկում են այն, որ գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան նոր քննության:
Նշենք, որ այս գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանների ներկայացրած բողոքը:











