Ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է. Սոֆյա Հովսեփյան

2

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի մանկավարժներ, սիրելի ընկերներ, տեղեկացնեմ, որ վերջին օրերին բուռն քննարկվում է ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման դրված ֆինանսավորման բանաձևը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տվել մի շարք հաստիքների կրճատման և հանման առումով, սակայն ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է: Օրեր տևած մի շարք քննարկումներից հետո այս հարցը քննարկել եմ նաև փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, ով վստահեցրեց, որ հարցը կարգավորվել է և այն է՝ բազմամասնագիտական խմբի անդամների ներգրավվածության դպրոցում: ՄԿԱ գծով փոխտնօրեն հաստիքի հետ կապված թեև իմ դիտարկումը ներկայացրել եմ, բայց հարցն այսօր պետք է քննարկվեր մասնագետների հետ և շուտով կունենանք ԲԱՆԱՁևԻ նոր և որակական տարբերակ, և հուսամ խնդիրներն ու դժգոհություններն անցյալում կմնան: Տեղեկացնեմ նաև, որ քննարկումների ավարտից հետո տիկին Անդրեասյանի հետ կհանդիպեմ և հարցը վերջնականապես կքննարկենք»: