Ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ Հայաստանի․ Ադելիա Պետրոսյանի հուզիչ կատարումը «Արցախ» ստեղծագործության ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

66

Էթերի Տուտբերիձեի խմբից գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը մեկնաբանել է Կրասնոյարսկում Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում իր ելույթը: Ադելիան կատարել է իր ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

«Իմ կարճ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես հայրիկիս կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պարտվեց պատերազմում ու զիջեց Արցախը։

Ինձ համար շատ կարևոր է, երբ ես սահում եմ, իմ ելույթով քաջալերեմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին: Ցավոք, ես ինքս Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իմ երկրի: Բացի այդ, բոլորովին վերջերս հայկական արմատներով տատս մահացավ, երբ ես պատրաստում էի այս ծրագիրը:

Եվ սա ևս կարևոր է ինձ համար: Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է բեմադրվել այս ծրագիրը Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուսի կողմից, որքանով եմ դա լավ անում», – ասել է Պետրոսյանը:

Պետրոսյանը մրցաշարում գրավել է երկրորդ տեղը: Իր ծրագրում նա ընդգրկել է ելույթ՝  «Արցախ» երաժշտության ներքո, որը խորհրդանշում է Արցախի պայքարը: