Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա․ Արմեն Սարգսյան

277
Արմեն Սարգսյան

Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար։ Ոչ բոլորը կվերադառնան Ղարաբաղ, մի մասը կմնա Հայաստանում, ո՞վ է նրանց մասին հոգ տանելու կամ աջակցելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։ Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանաԿ։