Բրյուսելում ընթանում է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ եմ, որ կարողացա ընդունել Հաջիևին և Գրիգորյանին Բրյուսելով այս ձևաչափով երկրորդ անգամ»,- գրել է Կլաարը։
Նշենք, որ հանդիպման օրակարգի և քննարկվող հարցերի շրջանակների մասին որևէ բան հայտնի չէ։











