Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը՝ այս անգամ Մակրոնի գլխավորությամբ

797

Ինչպես նշել էինք, երեկ տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որին հաջորդել էր Փաշինյան-Ալիև առանձնազրույցը։

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Բրյուսելում այս պահին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահի ոչ պաշտոնական եռակողմ հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ։ Օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Նշենք, որ այս մասին հայկական կողմը որևէ տեղեկատվություն չի հայտնել։