Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

264

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Օրակարգի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ: Հայտնի չէ նաև` արդյոք որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված է, թե ոչ:

Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել նախ Փաշինյանի, ապա Ալիևի հետ: