Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում. ԱՄՆ դեսպանը` Մակունցին

12

Նոյեմբերի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Երկուստեք վերահաստատվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում փոխադարձ հանձնառությունը: Դեսպանն ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում: