Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան

130

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է «Re:public of Artsakh» տելեգրամյան ալիքը։

Մասնավորապես, խորհուրդ է տրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ արեւելյան սահմանից առնվազն 5 կմ հեռավորության վրա գտնվել, ինչպես նաև չերթևեկել Տավուշի մարզի Իջեւան և Նոյեմբերյան քաղաքների միջև գտնվող M16 / H26 ավտոճանապարհով:

Նշենք, որ այսօր ԱՄՆ-ն Պետդապարտամնետ և Լեհաստանի դեսպանատունը ևս իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տվել մեկնել ՀՀ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: