Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ սթեռլինգ օգնություն կհատկացնի Արցախին

11

Մեծ Բրիտանիան հակամարտության հետևանքով տուժած Արցախին կհատկացնի 1 մլն ֆունտ սթեռլինգ հումանիտար օգնություն: Այս մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական ապրանքներ, սննդամթերք ու առավել անվտանգ ապաստարաններ՝ շնորհիվ օգնության նոր փաթեթի, որի մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Մեկ մլն  ֆունտ սթեռլինգ ֆինանսական օգնությունը կհատկացվի ԿԽՄԿ-ի խնդրանքով: