«4 հարկ է փլուզվել, այսինքն՝ շենքը մասնակի: Մեր շենքը 25-30 մետր հեռավորության վրա է գտնվում»,- ասաց հարակից շենքի բնակչուհիներից Էմմա Ասլանյանը:
Բնակիչներից Վլադիմիր Մխիթարյանն էլ հավելեց, որ երբ պայթյունի ձայն են լսել, մտածել են՝ երկրաշարժ է. «Նստած հաց էի ուտում, մեկ էլ նենց ուժեղ վզռիվ եղավ, պատուհանից նայեցի՝ ծուխ, մուխ, հետո մարդիկ հավաքվեցին: Շատ ուժեղ էր, բոմբը գցեիր՝ տենց ձեն չէր հանի»:














