«Բոլոր այն համայնքապետերը, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հրավիրել են ԱԱԾ»,- այս մասին «Հանուն Հայրենիքի փրկության» շարժման քայլերթի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հող հանձնածը փորձում է ռեպրեսիաներով պահել իշխանությունը, հոգեվարքի մեջ գտնվող հող հանձնածը փորձում է թաքնվելով ուժային կառույցների հետևում, պահել իր փոքրիկ իշխանությունը։ Փաշինյանը հրաժարվում է հասկանալ, որ ինքը ՀՀ-ում այլևս իշխանություն չունի»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն պետք է լինի միայն Փաշինյանի հրաժարակից հետո։











