Բնապահպաններն ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա են կազմակերպել ԱԺ մոտ

8

Բնապահպանները, հանուն Ամուլսարի պաշտպանության, միջոցառում են նախաձեռնել Ազգային ժողովի մոտ: Չնայած ակցիան ի սկզբանե պլանավորված էր անցկացնել ԱԺ այգում, բայց ակցիայի մեկնարկելուն պես ԱԺ դարպասները փակվեցին։

Նախաձեռնողները հայտնել են, որ այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։

Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։