Բնակարանի այս հատվածում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մեծ է

27

Հետազոտությունները ցույց են տվել, որ լոգասենյակը կարող է լինել բնակարանում ամենավտանգավոր վայրը, որտեղ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մեծ է։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Չինաստանի Գուանչժոու քաղաքում դատարկ բնակարաններում գիտնականները կորոնավիրուս են հայտնաբերել լոգասենյակներում: Այդպիսով կարելի է եզրակացնել, որ վիրուսը կարող էր ներթափանցել կոյուղու խողովակներով, քանի որ այդ բնակարանի ներքեւի հարկում ապրող ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Պարզվել է, որ վիրուսը կարող է օդի միկրոմասնիկների օգնությամբ տարածվել զուգարանակոնքի մաքրման ժամանակ:

Այդ հետազոտության տվյալները հիշեցնում են Չինաստանում 2003 թվականին տեղի ունեցած ՍՇՎ հզոր բռնկման մասին, երբ Amoy Gardens բնակելի համալիրում 329 մարդ մարդ վարակվեց եւ 42-ը զոհվեց: Պատճառը անսարք կոյուղու խողովակներն էին, որոնցով տարածվել էր վարակը: