Վաշինգտոնում ավարտվել են Միրզոյան-Բլինքեն-Բայրամով օրեր ընթացող բանակցությունները։
Այսօր բանակցություններն ավարտվեցին, ինչից հետո Բլինքենը հայտարարությամբ է հանդես եկել։
Նա մասնավորապես ասել է․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախարարներին, և՛ նրանց պատվիրակություններին այստեղ գալու համար։ Ընդունված է ասել, որ խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն է։
Վերջին մի քանի օրերի ընթացքում երկու կողմերն էլ քննարկել են մի շարք բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն «խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:
Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես կարծում եմ, որ նրանք էլ հասկանում են, ինչպես ես, որ կա փոխըմբռնման համաձայնություն և այս համաձայնության ձեռքբերումը ոչ միայն պատմական կլինի, այլև կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից: Եվ մեծ դրական ազդեցություն կունենա երկու երկրների համար։
Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը դրել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես համաձայնության հասնելու ճանապարհին ենք։ Մենք գիտենք, որ ցանկացած մարաթոնի վերջին մղոնը ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է՝ շարունակելու օգնելու մեր ընկերներին անցնել վերջնագիծը:
Ի վերջո, պետք է ասեմ, որ ոգևորիչ է երկու երկրների կողմից ցուցաբերվող ձգտումը։ Հեշտ չէ, բայց խնդիրները լուծելու նվիրվածությունն ու վճռականությունը իրական են: Վերջնական համաձայնությունը մոտ է, և մենք վճռական ենք շարունակելու օգնել մեր ընկերներին հասնել դրան»:











