Բլինքենը չի հասկանում, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը

122

Միացյալ Նահանգները փորձում է պարզել, թե ինչու են Ղազախստանի իշխանությունները երկրում անկարգությունները ճնշելու համար օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից, ուրբաթ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ղազախստանի իշխանություններն ունեն ամեն ինչ, որպեսզի ինքնուրույն կարգավորեն բողոքի ակցիաները: Հետևաբար, պարզ չէ, թե ինչո՛ւ է նրանց անհրաժեշտ դրսի օգնությունը»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ Վաշինգտոնը փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ մասին:

ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը վերահսկելու է ՀԱՊԿ ուժերի գործողությունները, և հորդորել է չխախտել մարդու իրավունքները։

Նշենք, որ Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ զորախմբի կազմում ներառվել են նաև թվով 100 հայ խաղաղապահներ։