«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորման դեպքերի թիվը հասավ 50-ի

13
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում սննդային թունավորման դեպքերի թիվը հասել է 50-ի։ Այս մասին հայտնում է հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ թվի աճը պայմանավորված է հերթափոխի փոփոխությամբ։
 
Թունավորվածներից 8-ը պացիենտներ են, որոնցից 2-ը՝ հղիներ, մնացածը բուժանձնակազմից։ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ բոլորի առողջական վիճակն այժմ բավարար է, ջերմություն չունեն։
 
Նշենք, որ նախնական վարկածով՝ թունավորման պատճառ է եղել հիվանդանոցի տարածքում գործող «Արտ լանչ» սննդի կետը, մասնավորապես՝ այդ օրը մատակարարված մսով փլավը։