«Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել

45
ծննդկան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ 30-ամյա ծննդկան է մահացել։ Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություն կտարածեն:

Ծննդկանի հարազատները NEWS.am–ին պատմել են, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որևէ խնդրի, նախօրեին հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել վերջինիս հետ։ Մինչև այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։