Բժիշկները պայքարում են Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքի համար

7

Հանրապետության առաջատար բժիշկները պայքարում են Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայողներից մեկի կյանքը փրկելու համար, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Azatutyun.am-ին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

Նա տեղեկացրել է, որ վիրավորված 36 զինծառայողից 26-ը շատ արագ դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել շարք։ 10-ը բուժում է ստանում։ 2 սպա բուժվում է այրվածքաբանական կենտրոնում, մյուսները՝ պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կենտրոնական զինվորական հոսպիտալում են:

«4 հոգի ունենք ծանր-կայուն վիճակում, բայց դրական դիամիկա ենք նկատում արդեն, մնացածը միջին ծանրության են, վստահ եմ՝ կարճ ժամանակ հետո կավարտեն իրենց բուժումը և կվերադառնան շարք»,- ասել է գնդապետը։