Բժիշկները խոսել են կորոնավիրուսի ատիպիկ ախտանշանների մասին

11

Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսի վարակման համար բարձր ռիսկայնության խմբում գտնվող տարեցները, որոնց մոտ որպես կանոն կորոնավիրուսի հիվանդությունը ընթանալու է ծանր տարբերակով, վարակվելուց հետո կորոնավիրուսով, այն տանում են անախտանիշ կերպով։ Այս մասին հայտնում է Российская газета-ն։

Ապրիլից մինչեւ հուլիս տեւած դիտարկումների ընթացքում պարզվել է, որ 44 ծերանոցների 518 տարեցներից 103-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն միայն 38 տոկոսի մոտ է հիվանդությունը ընթացել ծանր տարբերակով, ընդհուպ մինչեւ տենդ։ 54 պացիենտի մոտ, կամ ախտանշանները բացակայել են, կամ էլ ի հայտ եկել երկու շաբաթվա ընթացքում միայն այն բանից հետո, երբ կատարվել է նմուշառում։ Շատերն էլ հետազոտված տարեցներից, այնպիսի գանգատներ են ունեցել, կորոնավիրուսով վարակված լինելով, որոնք ատիպիկ են կորոնավիրուսի ախտանշանների համար։