Վերջին օրերին սխալ տեղեկություններ տարածվեցին Բայդենի կողմից ստորագրված մի օրենքի մասին, ըստ որի այդ օենքում լուրջ պրոհայկական և հակաադրբեջանական ձևակերպումներ կան: Խնդիրը նրանում է, որ սխալմամբ հայկական ԶԼՄ-ները հղում էին կատարում մի նախագծի վրա, որը չէր ընդունվել Կոնգրեսի կողմից և մնացել էր նախագիծ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Առաջին տեխնիկական վրիպակը կարծես թե եկավ «Արմենպրեսի» դեկտեմբերի 30-ի այս հոդվածից (https://armenpress.am/arm/news/1072068.html…), որին հղում տալով ամբողջ մամուլով և սոցիալական հարթակներով սխալ տեղեկությունը տարածվեց:
Մեկ այլ գրառման մեջ Սարգսյանը գրել է․
Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ»:
Ստորև ներկայացնում ենք, թե 2021թ․ դեկտեմբերի 27-ին Բայդենի կողմից ստորագրված օրենքի 1302 մասն ինչ է նախատեսում․
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
(A) Հաշվետվություն.- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո պաշտպանության նախարարը, խորհրդակցելով դաշնային այլ գերատեսչությունների և ղեկավարների հետ, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ.-ի հակամարտության մասին համապատասխան հաշվետվություն:
(B) հաշվետվությունը պետք է ներառի հետևյալը.
(1) 2020 թվականի հակամարտության ընթացքում կիրառված Միացյալ Նահանգների ռազմական համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիական միջոցներիգնահատականը, այդ թվում նման միջոցների արտադրության մասին տեղեկություններ.
(2) Հակամարտության ընթացքում օտարերկրյա դերակատարների, այդ թվում ռազմական գործունեության, ազդեցության գործողությունների, օտարերկրյա ռազմական վաճառքների եւ օտար երկրների դիվանագիտական ներգրավվածության, ինչպես նաեւ`հակամարտության կողմերի կամ օտարերկրյա դերակատարների կողմից օտար զինյալների կամ ռազմական կազմակերպությունների հավաքագրելու մասին նկարագրություն: Ներկայացվող նկարագրությունն անհրաժեշտության դեպքում պետք է ներառի գաղտնի հավելումներ.
(3) 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի որեւէ խախտում, այդ թվում` ռազմագերիների կամ գերված քաղաքացիական անձանց մասին:
(4) Ցանկացած այլ հարց, որը նախարարը նպատակահարմար է համարում.
(C) Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներ- Այս բաժնում «համապատասխան հանձնաժողովներ» եզրույթը նկատի ունի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եւ զինված ուժերի հանձնաժողովները, եւ Սենատի արտաքին հարաբերությունների եւ զինված ուժերի հանձնաժողովները:
(D) Կոնգրեսի դիրքորոշումը:–Կոնգրեսը գտնում է, որ
(1) հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը.
(2) հակամարտող կողմերը պետք է ձեռնպահ մնան դիվանագիտական նպատակներին հասնելու համար ուժի եւ սպառնալիքների կիրառումից.
(3) Միացյալ Նահանգները պետք է համագործակցի հակամարտության կողմերի հետ, կրկնապատկելով Մինսկի խմբի մասնակցության ջանքերը` հստակեցնելու համար այս պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և զարկ տալու համար դիվանագիտական առաջընթացին:











