ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Եվրոպա գազատարի կառուցման և Թուրքմենստանի հետ Կասպյան կենտրոնական էներգետիկ հանքավայրի համատեղ շահագործման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ:
Ազերթաջ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մայիսի 28-ի, Ադրբեջանի հանրապետության օրվա առիթով Ալիևին հղած շնորհավորական ուղերձում, Ջո Բայդենն ասել է.«ԱՄՆ-ը վճռակամորեն աջակցում է նվերը, որն Ադրբեջանն ընծայել է գազային հարավային միջանցքի ստեղծմամբ և Կասպից ծովի էներգիայի հանքավայրի հայտնաբերման և համատեղ շահագործման մասին Թուրքմենստանի հետ համաձայնագրի ստորագրմամբ»:
Բայդենն Ալիևին շնորհակալություն է հայտնել 20 տարի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանն աջակցելու կապակցությամբ: Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին:














