Բայդենն անդրադարձել է միջուկային պատերազմի հավանականությանը

326

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացիները չպետք է անհանգստանան հնարավոր միջուկային պատերազմի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական ուժերը «հատուկ» պատրաստության վիճակի բերելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։

Ինչպես գրում է Reuters-ը, լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ամերիկացիները պետք է վախենան միջուկային պատերազմից։

«Ո՛չ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն «դիտարկում և վերլուծում է» Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը։